Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի դեպքում չլքել հայրենիքը. Շիրակի մայր բուհի մագիստրոսների երդումը (Ֆոտոշարք)

Հուլիս 10,2018 23:38

Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում տեղի ունեցավ մագիստրոս շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Շիրակի մայր բուհն արդեն 9-րդ տարին է՝ տալիս է մագիստրոս շրջանավարտներ։ Այս տարի դիպլոմներ ստացան թվով 221 մագիստրոսներ՝ 17 մասնագիտություններով, նրանցից 51-ի դիպլոմները կարմիր էին:

Դիպլոմները ստանալուց հետո  նրանք երդվեցին «բարձր պահել Շիրակի պետական համալսարանի շրջանավարտի պատիվը, հավատարիմ մնալ Շիրակի մայր բուհում ուսումնառության ընթացքում որդեգրած արժեքներին ու սկզբունքներին, ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և կարողությունները ծառայեցնել ազգային կրթության և գիտության ծաղկմանը, հայրենիքի բարգավաճմանն ու Հայոց պետականության հզորացմանը:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն էլ ասաց. «Ցանկանում եմ, որ բոլորդ ձեր ստացած գիտելիքները ի նպաստ դնենք մեր զորացող, օր օրի, ժամ ժամի փոփոխվող, բոլորիս սպասված հայրենիքում: Ոչ մեկին չէի ուզի տեսնել օտարության մեջ՝ աշխատանք փնտրելիս: Եթե դուրս եք գալիս արտերկիր, ապա միայն կատարելագործվելու և ձեր փորձը մյուսներին փոխանցելու համար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Green ft says:

    Ոնց կարելի է չլքել այդ կաշառակերության որջը?

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031