Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ20 հավաքականն անհաջող է մեկնարկել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում

Հուլիս 15,2018 10:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Սոֆիայում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության մեկնարկային երկու հանդիպումներում պարտություն է կրել: Առաջին խաղում մեր տղաները 62:75 հաշվով զիջել են Լյուքսեմբուրգին, իսկ երեկ խոշոր՝ 46:99 հաշվով պարտվել են Չեխիայի իրենց հասակակիցներին:

Այսօր Հայաստանի մրցակիցը լինելու է Ռուսաստանի հավաքականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: