Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գերության մեջ հայտնված բերդավանցին որպես հոգեկան հիվանդ հաշվառված է

Հուլիս 15,2018 13:20

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Հուլիսի 15-ի առավոտյան ժամերին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն- հետախուզական խումբը Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է սահմանին ոտնձգություն կատարել, այդ փորձը կանխվել է, հակառակորդը հարկադրված է եղել նահանջել, գերի է վերցվել ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը»:

ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել. «ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների եւ անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»։

Բերդավան գյուղից տեղեկացանք, որ 34-ամյա Կ. Ղազարյանը ամուսնացած չէ, չէր աշխատում, հոգեկան խնդիրներ ունի, դեղեր է ընդունել: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Նաիրա Քառյանը հայտնեց, որ Կարեն Ղազարյանը Նոյեմբերյանի ԲԿ-ի հոգեբույժի դիսպանսեր կաբինետում որպես հոգեկան հիվանդ հաշվառված է:

Կարեն Ղազարյանը բնակվում էր սահմանամերձ Բերդավանում, իր ծնողների հետ, մայրը Բերդավանի դպրոցում ուսուցչուհի է: Ծնողներն ասում են, որ նա հուլիսի լույս 15-ի գիշերը, ժամը 2-ն անց 30-ի սահմաններում նա արթնացել է, ջուր խմել, հետո նրան չեն տեսել:

Նախկինում էլ Ադրբեջանի ՊՆ-ն այդ երկրի տարածքում հայտնված, Տավուշի սահմանագոտու հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչներին ներկայացրել է որպես հետախույզ-դիվերսանտներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Կարեն Ղազարյանի լուսանկարը` ադրբեջանական լրատվամիջոցներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031