Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց քաղաքապետ և աղբի մեծ «պաշարներով» Երևան. երևանցիները դժգոհում են աղբահանությունից և կեղտոտ փողոցներից (ֆոտոշարք)

Հուլիս 15,2018 20:05

«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կլինի Երևանի քաղաքապետը, կարևորը՝ աղբահանության խնդիրը լուծվի», «Իբր քաղաքապետ եղած ժամանակ շատ մաքուր էր մեր քաղաքը, ուր մնաց հիմա, երբ անտեր են թողել». Aravot.am-ի հետ զրույցում աղբահանության հետ կապված այսպիսի մտահոգություններ հայտնեցին Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներ:

Աղբահանությունից դժգոհ են նաև Չարբախի բնակիչները: Մեզ հետ զրույցում բնակիչները վրդովվեց. «Չարբախի մետրոյի գլխավոր մուտքի մոտ անմարդկային վիճակ է, այստեղ մշտապես աղբ է կուտակված, գետնին ամբողջովին աղբի մեքենայի կեղտաջրերն են,  մետրոյից օգտվելու համար ուզած- չուզած քայլում ես այս կեղտի միջով: Արդեն երկու տարի է կռիվ ենք տալիս Սանիտեկի և Երևանի քաղաքապետարանի հետ, բայց ոչ մի արդյունք»:

Աղբահանությունից և ընդհանրապես փողոցների սանիտարահիգիենիկ վիճակից դժգոհ են նաև Կենտրոն վարչական շրջանի բնակիչները և Երևանի կենտրոնում զբոսանքի դուրս եկած քաղաքացիները: Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիները մեզ հետ զրույցում դժգոհեցին՝ ամենուր քաղցրի, փոշու և կեղտի խառնուրդ է. նստում են նստարաններին, այն կպչում է շորերին, երեխաները գնդակ են խաղում, կպչում է ոտքերին:

Դժգոհություն ունեին նաև Հանրապետության հրապարակում զբոսնող քաղաքացիները: Մի կին պատմեց. «Երեկոյան երեխաներին բերում եմ Հանրապետություն հրապարակ, որպեսզի երգող շատրվանների շոուն դիտեն, ու մի մաքուր աստիճան չկա, որ երեխաները նստեն ու վայելեն շոուն: Զարմանում են՝ իսկ ո՞ւր են այն խոզանակներով բեռնատարները, որ իբր նոր էինք ձեռքբերել»:

Բարձրացված խնդիրների մասին Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև «Սանիտեկից», սակայն այս պահի դրությամբ ընկերությունից արձագանք չկա: Պարզաբանման դեպքում պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ, երբ որ Տիկին Ծիրանը քաղաքապետուհի դառնայ, դուք էլ մի քանի տոպրակ աղբ կը վերցնէք, կը տանիք Աւագանիի ժողովին, իր սեղանին վրայ կը դնէք (միայն թէ վրան չշպրտէք, հա. մեղք է Գրիստիան Տիոր շորերին…). իսկ եթէ ակցիան շատ գարշահոտ լինի, Տիկինը Շանել-Հինգը կը հանէ իր Հերմէս պայուսակից, մի քանի հատ ֆս-ֆս կ’ընէ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031