Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ

Հուլիս 16,2018 13:00

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեքշաբթի Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ եւ արտերկրյա իրավաբաններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները մանրազնին ուսումնասիրելու եւ փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետներին մասնավոր գրասենյակ է տրամադրվելու, որտեղ նրանք ուսումնասիրելու են փաստաթղթերը, դրանք ստուգողների աշխատանքն ու մոնիթորինգի են ենթարկելու մամուլում եւ նախարարության աշխատակիցների սոցցանցի էջերում ստուգումների վերաբերյալ պարբերաբար հրապարակայնացվող տվյալները՝ հետագայում գործին կցելու համար: Ըստ տեղեկությունների՝ աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրվել մանրամասն ուսումնասիրել ստուգում իրականացնող մարմնի եւ ստուգողներից յուրաքանչյուրի գործողությունները, կազմել միջազգային ստանդարտներին համապատասխանող գործ:

«Առավոտ»

14.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031