Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Այնպես ապրեք, որ Արամ Մանուկյանի արձանի մոտով անցնելիս նրա աչքերի մեջ «նայելու» իրավունք ունենաք

Հուլիս 17,2018 21:01

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի կենտրոնում այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի ռազմաքաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման միջոցառումն էր: Արձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Արամ Մանուկյանի մասին՝ նա ընդգծեց, որ Մանուկյանը  ծնվել էր հաղթելու համար, եւ այդ առաքելությունը կատարեց պարտությունների եւ փորձությունների տեղատարափի ներքո։

«Նա երբեք չապրեց իր կամ իր ընտանիքի համար, նա ապրեց ու պայքարեց ժողովրդի համար։ Նա հաղթեց իր ժողովրդի համար»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Այդ խոսքերին ի պատասխան քաղաքացիները ծափահարեցին։

Վարչապետի խոսքով, ՀՀ ամեն քաղաքացու առաքելությունն է Արամ Մանուկյանի պես մեծերին արժանի լինելը. «Ապրել այնպես, որ ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի մոտով անցնելիս իրավունք ունենաք նրա աչքերի մեջ «նայել» ու ասել, որ իր գործը կիսատ չէ, իր ոգին ու հաղթանակը կենդանի է, որ հայ ժողովուրդը հաղթանակած է հավիտյան»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031