Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

24 տարի առաջ հայ բժիշկն ուշագրավ պատասխան է տվել կովկասցիներին «տգետ» անվանող պրոֆեսորին

Հուլիս 25,2018 23:50

«Բժիշկ դառնալու համար սպիտակ համազգեստը եւ դիպլոմը բավարար չեն: Ապագա բժիշկները դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու»,-ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստում այսօր շրջանավարտներին այսպես դիմեց անվանի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, որն իր գործունեության ընթացքում ավելի քան 45 հազար վիրահատություն է կատարել:

Շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին: «Բժշկի ճանապարհը պահանջում է ազնվություն, տոկունություն եւ նվիրում հիվանդին: Նրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվես հարազատիդ»,-ընդգծեց վիրաբույժը:

Ապա` նա մի ուշագրավ դեպք պատմեց՝ ցանկանալով մատնանշել, թե որքան կարեւոր է հայ բժշկի անունը բարձր պահելը. «Քսանչորս տարի առաջ, երբ ես սկսել էի աշխատել Դնեպրոպետրովսկում, անվանի պրոֆեսորներից մեկը բոլորին ասում էր՝ «կովկասցիները տգետ են, որովհետեւ բժշկի դիպլոմները գնել են մանդարինով»…Այդ ժամանակ ես ասացի, որ Հայաստանում մանդարին չի աճում…Վեց տարի անց նա աղաչում էր ինձ չլքել Ուկրաինան»:

Արտավազդ Սահակյանը շրջանավարտներին եւս մեկ կարեւոր առաքելության մասին հիշեցրեց. «Հայ բժիշկը պետք է ծառայի բանակում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031