Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Պետք է կարեւոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանում ինչ է տեղի ունենալու

Օգոստոս 01,2018 10:32

Օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության հարյուր օրը լրանալու կապակցությամբ հանրահավաք է հրավիրում: Այս մասին Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերով:

«Հանրահավաք հրավիրենք, հանդիպենք: Չգիտեմ՝ դուք՝ ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել, եւ ուզում եմ, որ  նորից շփվելու հնարավորություն ունենանք: Եվ 2-րդը՝ կարծում եմ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանի հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին հարյուր օրվա ընթացքում,  եւ ինչ է տեղի ունենալու, ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք ապահովելու, ինչ մարտահրավերներ ու հնարավորություններ կան…

Չափազանց կարեւոր իրադարձություն է, եւ ձեզանից յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարեւոր է ե՛ւ ապագայի կայուն հիմքերը դնելու համար, ե՛ւ գործնականում Հայաստանի կայուն զարգացման մեկնարկը դնելու համար:

Ուրախ եմ, որ կրկին հանդիպելու ենք Երեւանի Հանրապետության հրապարակում, այն հրապարակում, որտեղ մենք միասին իրականացրեցինք սիրո եւ համերաշխության հեղափոխությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031