Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալների քանակն ավելացել է «Օլիմպավանը» բացվելուց հետո

Օգոստոս 09,2018 21:03

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որն օրերս Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ, այսօր Օլիմպավանում հյուրընկալվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

ՀԱՕԿ նախագահը շնորհավորեց ըմբիշներին եւ մարզիչներին, շնորհակալություն հայտնեց կատարած համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ հավելելով. «Ստացվում է այնպես, որ մենք ամեն շաբաթ հավաքվում ենք այստեղ եւ արձանագրում մեր մարզիկների նվաճումները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Նվաճումներն ավելացել են «Օլիմպավանը» բացվելուց հետո: Այստեղ են տարբեր մարզաձեւերի մեր տարիքային հավաքականները մարզվում, նախապատրաստվում պատասխանատու մրցումներին: Ու պատահական չէ, որ արդեն իրենց ուսումնամարզական հավաքները «Օլիմպավանում» կազմակերպելու հայտեր են ներկայացնում նաեւ մարզական գերտերությունների ազգային հավաքականները»:

Մարզիչները նշեցին, որ  «Օլիմպավանում» ստեղծված են բոլոր պայմանները, սկսած լիարժեք մարզումներից, որակյալ ու կալորիական սննդից, վերջացրած հանգստի ու վերականգնվելու  հարմարավետ պայմաններով»:

Գագիկ Ծառուկյանը հատուկ ընդգծեց, որ ազատ ոճի ըմբշամարտում երկար տարիներ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ չէինք ունենում, իսկ մեծահասակների հավաքական ըմբիշներ հրավիրվում էին  դրսից: «Ողջունելի է, որ հիմա մեր հավաքականներում հանդես են գալիս միայն տեղի ըմբիշները, որոնք աճում են այստեղ՝ Հայաստանում, ու հաղթանակներ են գրանցում: Մեր այս երիտասարդները վաղը համալրելու են ազգային հավաքականները եւ ի զորու են ավելի լավ հանդես գալ: Դրա համար, սիրելի մարզիկներ, դուք պետք է ավելի շատ ու նպատակասլաց մարզվեք՝ նկատի առնելով, որ Տոկիոյի օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնում: Իսկ ես պատրաստ եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի դուք մարզումների ու հավաքների ընթացքում խնդիրներ չունենաք», – ասաց ՀԱՕԿ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031