Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք սպանեցին իմ միակ որդուն». բողոքի ցույց ՊՆ շենքի դիմաց

Օգոստոս 09,2018 21:21

Այսօր պաշտպանության նախարարության շենքի մոտ զոհված զինծառայողի մայրը բողոքի ցույց էր անում: Նա պահանջում էր հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

2017 թվականի նոյեմբերի 4-ին հաղորդում ստացվեց, որ Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Նախարարության շենքի մոտ բողոքի ցույց անողը  Հրանտ Մանգասարյանի մայրն էր՝ Նունե Հակոբյանը:

Տիկին Նունեն այսօր առավոտյան նաեւ կառավարության շենքի մոտ է բողոքի ցույց արել:

«Նրանք սպանեցին իմ միակ որդուն». այսպիսի գրառմամբ պաստառով  էր տիկին Նունեն ՊՆ շենքի մոտ. նա պնդում էր, որ հարուցված քրեական գործը անարդար է ընթանում, ամեն ինչ անում են, որպեսզի, իր բնորոշմամբ՝ որդու մահվան պատճառ դարձած ղեկավար անձինք արդարացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում Նունե Հակոբյանը պատմեց, որ որդին՝ Հրաչ Մանգասարյանը  ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, դիպուկահար եւ օրինակելի զինծառայող, հետմահու պարգեւատրվել է. «Առաջին գծում է եղել: Պահեստում կատարված ղեկավարների անփութության պատճառով տղաս զոհվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե Հակոբյանը վստահեցնում է՝ որ պետական մարմնին դիմում է՝ բոլորը խաբում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031