Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի շախմատիստները 5-րդ տեղն են զբաղեցրել Միխայիլ Բոտվիննեկի գավաթի խաղարկությունում

Օգոստոս 14,2018 21:12 Share

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցային համալիրում ավարտվեց ԱՊՀ երկրների միջեւ Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 105-ամյակին նվիրված աշխարհի առաջնության գավաթի բաց խաղարկությունը, որին մասնակցել է 11 թիմ: Մրցաշարի կազմակերպիչները նպատակ ունեն շախմատի ընդհանուր դաշտում վերականգնել մանկապատանեկան շախմատի ավանդույթները:

Հայաստանի թիմը (Արշակ Մելքոնյան, Սեւակ Մանուկյան, Արամ Գրիգորյան, Ասյա Եդիգարյան) տարել է երեք հաղթանակ, կրել չորս պարտություն եւ 27 միավորով պայքարն ավարտել է 5-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել