Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ-ում լիազորությունները հանձնել երկրի վարչապետին

Օգոստոս 15,2018 15:32 Share

Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ, որի համաձայն` այդ երկիրը ՀԱՊԿ անվտանգության խորհրդում կներկայացնի Հայաստանը: Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ըստ այդ տեղեկատվությունը՝ նախաձեռնությունը հնչել է երեքշաբթի ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին:

«Նաև ուսումնասիրվել է 1992թ. մայիսի 15-ին ընդունված Հավաքական անվտանգության մասին պայմանագրում և 2002թ. հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ կապված Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մեկ փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել