Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչվել են ուժը կորցրած

Օգոստոս 15,2018 22:22

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք՝ դեռևս հուլիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի հարց ու պատասխանի ժամանակ հարց-առաջարկով դիմել էի ՀՀ կառավարությանը ՀՀ տարածքում տեսանկարահանող սարքերի կողմից օտարերկրյա, մասնավորապես՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների կողմից կատարված խախտումների արձանագրված տուգանքները ուժը կորցրած ճանաչելու համար, քանի որ Բավրայի անցակետում իրազեկումը վեց ամիս ուշացումով կատարելու պատճառով հազարավոր ջավախքցի վարորդեր կուտակել էին հարյուրհազարավոր դրամների հասնող տուգանքներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե տուգանքի մասին ծանուցումից հետո 60 օրվա ընթացքում այն չի վճարվում, ապա տուգանվածը չի կարողանում մուտք գործել Հայաստան, պարզ է, որ վերոնշյալ վարորդների մեծ մասը, ի վիճակի չլինելով վճարել կուտակված տուգանքները, ստիպված էին լինելու զրկվել Մայր Հայրենիք մուտք գործելու իրավունքից, ինչը անթույլատրելի է: Այդ պատճառով արդեն հուլիսի 18-ին գրավոր հարց-առաջարկով դիմեցի ՀՀ Կառավարությանը հարցին շուտափույթ և պատշաճ լուծում տալու համար:

(ՀՀ Կառավարությանն ուղղված իմ գրավոր հարցում-առաջարկը կցված է այս հաղորդագրությանը՝ նկարի ձևաչափով):

Ուրախությամբ պիտի հայտնեմ Ձեզ, որ, ի պատասխան իմ գրավոր հարցմանը, ՀՀ Կառավարությունը, ընդունելով իմ առաջարկը, գրավոր պատասխանել է, որ ՀՀ ոստիկանության կողմից որոշվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներով 2018 թվականի հունվարի 8-ից հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին չկատարված որոշումները ճանաչել ուժը կորցրած»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031