Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպան. «Հանկարծ այս լուսավոր երիտասարդները չդառնան ՀՀՇ-ի Գեւորիկ…»

Օգոստոս 16,2018 18:30

Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կրկին բարձրաձայնեց հանրության կողմից Քոչարյանի պաշտպանների հանդեպ անհանդուրժողականության, պարբերաբար հնչող վիրավորանքների ու սպառնալիքների խնդրի մասին: «Կարծես երեք միլիոն մարդ հայտնվել է «դատավորի» կարգավիճակում, մինչդեռ լավ դատավորը մինչեւ որոշում կայացնելը լսում է երկու կողմերին էլ, նրան չեն նյարդայնացնում պաշտպանական կողմի կարծիքները»,-նկատեց Հայկ Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործի մասին Հատուկ քննչական ծառայության այսօրվա հայտարարությունն էլ նա համարում է հանրության հանդեպ «մանիպուլյացիայի» միջոց. «Ինչ ասում է ՀՔԾ-ն, հանրությունն ընդունում է որպես այդպիսին: Սա մարդկանց զգացմունքների հետ խաղալու մեթոդ է»: Հիշեցնենք՝ փաստաբանը քննադատել էր ՀՔԾ-ի նախորդ հայտարարությունը եւս:

Հայկ Ալումյանը նշեց. «Մի պահ ուզում էի հայտարարեի, որ այս բիրտ ճնշումն աննախադեպ է, հետո հիշեցի նախադեպը: Երբ առաջին նախագահն ընտրվեց, կանայք կարող էին ջարդել այլախոհներին, նրանց «բե-տե-էռ» էին անվանում (նկատի ունի՝ «զրահամեքենա»՝ փոխաբերական իմաստով):

Հիշո՞ւմ եք ՀՀՇ-ի Գեւորիկին…մտավախություն ունեմ՝ հանկարծ ներկայիս լուսավոր երիտասարդները չդառնան ՀՀՇ-ի Գեւորիկ…արդարադատությունն անհնարին է դառնում նման պայմաններում: Միայն այն փաստը, որ այս փուլում նման բիրտ ճնշում կա, խոսում է այն մասին, որ դատավարության արդյունքները կլինեն ոչ լեգիտիմ»:

Ուղիղ։ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը

Gepostet von Aravot am Donnerstag, 16. August 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Շատ ափսոսում եմ, պարոն Ալումյան: Մի ժամանակ Դուք էլ էիք լուսավոր: Ւսկ երիտասարդների համար մի անհանգստացեք, իրենք ճիշտ ուղու վրա են: Մեր ժողովուրդը շատ ներողամիտ է, բայց երբեք չի ներում, երբ կպնում են իր նվիրական զգացմունքներին: Միթե չեք լսում ինչ են ասում շատ հարգված, պատկառելի, բանիմաց մարդիկ. նրա՞նք էլ են ՀՀՇ-ի Գևորիկ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031