Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրելը գեղեցիկ է, նվիրվելը՝ մարդկային, իսկ հոգին` աստվածային

Օգոստոս 16,2018 21:21

Կա՞ արդյոք ավելի գեղեցիկ զգացմունք, քան սերն է և կա՞ արդյոք ավելի ամուր միություն, քան սիրող զույգերն են` նա այնքան առնական և դու այնքան կանացի իր գրկում….

Հոգիների կապվածությունը մի ամբողջություն դառնալու պահանջ ունի՝ հոգու և մարմնի ներդաշնակության պահանջ ունի։ Սիրած էակին դիպչելու ու նվիրվելու անհագ ցանկություն ունի։ Եվ գեղեցիկ հարաբերություններն այդպես են ընթանում։ Հոգևոր սեր, մտերմություն, սպասված հանդիպում և պատնեշը կոտրող միասնություն… այդքան սպասված ու այդքան ցանկալի: Եվ չի ուշանում քո եզակիությունն ընդգծող իր առնական արտահայտությունը՝ «դու իմն ես»։

Չէ սա սեփականության դրսևորում չէ , չէ որ քո հոգին իր հետ էր արդեն՝  դու իրենն ես, ինքն էլ՝ քոնը և դու զգում ես դա ու խոստովանում։ Միգուցե նաև նրան քո տիրակալն ես համարում: Անշուշտ, իրավունքներով հավասար եք, բայց չէ որ այդ սիրո ու վայելքի շեմին դու այնքան կանացի ես և ինքն այնքան առնական… Նա զգում է քո նուրբ մատների սահումն իր մարմնին, իսկ դու` իր՝ քեզ գրկելու ուժգին ցանկությամբ լցված մկանների ամրությունը: Սիրում ես, երբ միասին եք, մոռանում ես ամեն ինչ և հեռանալու մասին չես էլ մտածում…

Իսկ երբևէ մտածել ես`կսիրեիր այդ առնական տղամարդուն, եթե նա լիներ սևամորթ կամ այլ կրոնի հետևորդ, կամ էլ քո պատմական թշնամին։ Իհարկե, կսիրեիր։ Չէ որ մենք սիրում ենք Աստծո ստեղծածը, իսկ մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ, չէ որ դու սիրում ես իր հոգին, իսկ հոգին գույն չունի և ոչ էլ ազգություն… Հոգին ունի մաքրություն և դու այդ մաքրությունն ես սիրում…

Իր էությունն ես սիրում և իր ներսում քեզ տիրելու բուռն ցանկությամբ լցված, բայց քո զգայուն հոգին չնեղացնող ու քեզ քնքշորեն սիրող պահվածքն ես սիրում, խառնամբոխից առանձնացված` իր ու քո մենությունն ես սիրում: Քո՝ դարեր ի վեր մուսա դարձած գեղեցկությամբ խենթացած , իր սիրատենչ հայացքն ես սիրում: Ձեր հոգու ու մարմնի միությունն ես սիրում: Իսկ մարմինը` մարմինը պահանջն է մարդկային, կնոջ ու տղամարդու միությունը  բնության երբևէ ամենագեղեցիկ համադրությունն է։
Նորից զգում ես իր ամուր ձեռքերում քո նուրբ մարմինը և այնքան հաճելի, որ անզոր ես քեզ հետ մղել։

Սիրելը գեղեցիկ է, նվիրվելը՝ մարդկային, իսկ հոգին` աստվածային:

 

Նարա Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031