Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության դեմքերն ու դեպքերը. «Այս նկարների միջոցով մենք վերապրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել». (ֆոտոշարք)

Օգոստոս 31,2018 20:40

Այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով ցուցահանդեսի բացումն էր: Այն կազմակերպել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը:

Պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը հիշեցրեց, որ ցուցահանդեսի նկարները ցուցադրված են եղել, շատերը տեսել են, բայց այն ցուցադրված է եղել ընդամենը 2-3 ժամ: Հետո ցուցահանդեսը պտտվել է հանրապետությունով մեկ ու նորից վերադարձել Երեւան: 100-ից ավելի նկարներից տիկին Մուրադյանն ընտրել է մոտ 30-ը:

Ցուցահանդեսը բաց է լինելու 2 շաբաթ: Տիկին Մուրադյանի խոսքով՝ «Կարծում եմ, մեր երեւանցիները կգան ու կնայեն, նորից կվերապրեն այս հիասքանչ օրերը եւ կտոգորվեն պայքարով: Մեզ երկար պայքար է սպասվում»:

Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հեղափոխությունը շատ կարեւոր նշանակություն ունի մեր ամբողջ պատմության համար. «Կարիք ունենք այդ ամենը միշտ արժեւորելու, պահելու մեր հիշողության մեջ եւ ցուցահանդեսը միջոցներից մեկն է՝ դա իրականացնելու համար: Այս նկարների միջոցով մենք վերապրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել ու հասկանում ենք, որ շատ անելիքներ դեռ կան: Հեղափոխությունը միայն 2 ամսվա պրոցես չէ, երկարատեւ ընթացք է: Սա միջոցներից մեկն է, որ մենք հիշենք՝ դեռ ահագին բան ունենք անելու: Ցուցահանդեսն արդեն եղել է Գյումրիում, Իջեւանում, կլինի Վանաձորում, մինչեւ տարվա վերջ կփորձենք լինել ավելի շատ մարզերում»:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հայտարարություն են տվել եւ մարդիկ կարող են ներկայացնել հեղափոխության օրերին արված իրենց հետաքրքիր նկարները եւ ցուցահանդեսին ներկայացված 100 նկարները կհամալրվեն նորերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031