Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անցումային արդարադատությունը լինելու է, եւ այդ գործընթացի բաղադրիչը սկսվելու է 2018-ի սեպտեմբերի 20-ից. Վահե Գրիգորյան

Սեպտեմբեր 01,2018 22:50

Եւ այդ իրավական գործընթացը սկսելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից …

Երեկ, ուշ երեկոյան ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին:

Նույն ժամանակ նաեւ Մուշեղ Շուշանյանն է ծանուցվել Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով վճռի/որոշման նույն օրը հրապարակման մասին:

Սրանք մարտիմեկյան առաջին գործերն են, որ ՄԻԵԴ-ն ավարտել է եւ ավարտական դատական ակտ է հրապարակելու: Երեկ գիշեր ու այսօր առավոտյան նոթեր արեցի այս գործերի մասին: Մտածեցի կմանրամասնեմ եւ կհրապարակեմ այսօր: Շատ երկար ստացվեց: Չեմ հրապարակի, կարճ կասեմ.

Դատարանի վճիռ/որոշում երբեք չեմ փորձել կանխատեսել: Հիմա էլ չեմ կարող: Բայց հավատում եմ, որ այն լինելու է հենց այն ինչին միշտ էլ հավատացել ենք, գնացել ենք հաղթահարելով մեր կամքը մաշեցնող կասկածները (միգուցե չկարողանանք եւ ավելի ամրապնդենք մարդկանց հուսահատությունը):

Այս եւ նման գործերը հատ առ հատ վերաբացվելու են, վերաքննվելու են, ապօրինի դատապարտվածների իրավունքները վերականգնվելու են, սպանությունները մանրամասն քննության են ենթարկվելու, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի պատմությունները ջրի երես են հանվելու, քաղաքական նկատառումներով տարիների ընթացքում մարդկանց մասնագիտական կործանված կարիերաները վերականգնվելու են, …

Մարտի 1-ի գործով «Ճշմարտության համապարփակ զեկույցը» լինելու է …

Անցումային արդարադատությունը լինելու է եւ այդ գործընթացի մեկնարկն արդեն տրված է: Դրա իրավական բաղադրիչը սկսվելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից …

Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆ

փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    «Անցումային արդարադատությունը լինելու է »
    Ողջյունում ենք Ձեզ մեզ հետ միասին որ վերջապես
    հասանք մեր պայքարի արդար դատին:
    Այդ իրավական գործընթացը «Անցումային արդարադատություն» ՀՊԿ անվանել է «Երեվանյան դատ» 2016 թ փետրվաի 12 -ից այն հիմք դրվեց եվ հայտարարեցինք որ շուտով այդ դտավարութունը սկսվելու է:Մենք որպես նախկին, հայրենիքի զինվորներ ու սպաներ, ամբողջ կազմով պատրաստ էնք օգնելու իրավապահներին, հայտնաբերելու նրանց ովքեր սպանել են ու ազատության մեջ են:

    1993 ապրիլ ամսին ՀՀ ՊՆ No հրամանով «ՀՀՊ նախարար Վազգեն Մանուկյան» ես՝որպես Մոտո-հրաձգային գնդի հրամատար կարողացա հավաքել ՀՀ 11 շրջաննեից եվ Երեվան քաղաքի 3 վաշտերից շուրջ 2000 պայմանագրայիններ եվ հաղթական վերջակերտը,«Թալիշի շուրջ 139 կամավորականները որոնք միացել էին իմ գնդին», ավարտեցինք Թալիշ գյուղի ազատագրումով եվ 1994 Մայիսի 7-ի զինադադարով:
    Հաղթանակից հետո վերադարձանք Հայաստան, կորցնելով 29 պայմանագրայիններ եվ 134 վիրավորներ:
    Այնուհետեվ այդ գունդը չեզոքացվեց Վազգեն Սարգսյանի հրամանով:Գնդի տղաներն նույնիսկ չունեն պատերազմի մասնակցի վկայական իսկ «Լֆիկ» սամվելն ունի:
    Շատ վիրավորական է որ իսկական կռված տղաներին չեն հիշում բայց օգտվում են նրանք ովքեր մի նկար ունեն ֆորմայով ու զենքով:

    Կապն մեզ հետ [email protected]
    Մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝ Գրիգորյան Գեղամ

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930