Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների խմբակցությունների ներկայացուցիչները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբեր 02,2018 16:23

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՀ ԱԺ խմբակցությունների պատասխանատուների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ:

Բացելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական պետությունների միասնականության ու միմյանց սատար լինելու կարևորությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը ևս՝ շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության 27 ամյակի կապակցությամբ, շեշտել է, որ Արցախի հարցի կարգավորումը համայն հայության գերխնդիրն է, և այդ հարցում որևէ հետքայլ լինել չի կարող: Նա նաև նշել է, որ անկախ քաղաքական պատկերացումներում ունեցած տարբեր տեսակետներից՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերն Արցախի հարցում ունեն միասնական դիրքորոշում:

Հանդիպման ընթացքում խմբակցությունների պատասխանատուները քննարկել են երկու խորհրդարանների միջև տարբեր մակարդակի փոխգործակցությանը և արտաքին ու ներքին քաղաքական թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ՝ միջխորհրդարանական կապերի ակտիվացման  ուղղությամբ:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930