Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Մարությանի մասին. «Ավելի վառ գույներից պետք է խոսել, ոչ թե սեւից ու սպիտակից»

Սեպտեմբեր 04,2018 13:55

«Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա: Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձեւակերպումներ այնքան է ճշգրիտ չեն եղել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանի աղմկոտ հայտարարությանը, թե «իրենց դեմը խաղ չկա», ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ»,-համոզմունք հայտնեց նա:

Ինչ վերաբերում է Մարությանի դիտարկմանը, թե քաղաքական ուժերի մեջ կան «սեւեր» ու «սպիտակներ», Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, ոչ թե սեւի եւ սպիտակի»:

Մեկնաբանելով տեղեկությունները, թե Փաշինյանը պատրաստվում է ՀՀ նախագահ նշանակել Լեւոն Տեր-Պետրոսյանին, վարչապետն ասաց. «Եկեք աբսուրդ բաներ չխոսենք: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընտրվել է այս տարվա մարտին եւ դեռ յոթ տարի էլ պետք է պաշտոնավարի»:

Կալանավոր Շանթ Հարությունյանի՝ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելու ցանկության մասին էլ Փաշինյանն ասաց. «Ես դիմել եմ արդարադատության նախարարին եւ հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով նման հնարավորություն տալ: Ես խնդիր չեմ տեսնում»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նաեւ հարցադրմանը, թե ինչու սեպտեմբերի 3-ին՝ Արցախի անկախության օրը, ինքը Ստեփանակերտում չէր: «Դրանից  մեկ շաբաթ առաջ էի այնտեղ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինքը շեշտեց՝ բացառիկ է, երբ ՀՀ վարչապետը երեք ամսում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Կարծում եմ՝ Արցախում ՀՀ-ն բարձր ներկայացվածություն ուներ այդ օրը՝ նախագահ, փոխվարչապետ…իսկ Հովիկ Աբրահամյանի ներկայության մասին հարցը պետք է Արցախի իշխանություններին ուղղել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայկ Մարութեանը լաւ բան չի ասել: Նա սխալուել է ու զղջացել: Անփորձ մարդ է, պատահում է: Եկէք աւելի զգոյշ խօսենք եւ որ ամենակարեւորն է ներողամիտ լինենք՝ մանաւանդ որ նրա ասածի մէջ չարութիւն ու ատելութիւն չկար, ի տարբերութիւն Վիգէն Սարգսեանի, որի գրածներում մաղձն ակնյայտ էր 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930