Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Հուսով եմ ՀՀԿ-ն ոչ մի ուժի այդպիսի վատություն չի անի»

Սեպտեմբեր 05,2018 21:25

«Հանրապետական կուսակցության վարկանիշն այս պահին այնքան ցածր է, որ այն կվնասի իրեն առնչվող ուժին: Դա հասկանում են բոլորը, այդ թվում եւ այն սուբյեկտները, որոնք տարածում են նման հայտարարություններ»,-այսօր այս մասին «Լույս» դաշինքի նախընտրական գխավոր շտաբի բացման ժամանակ լրագրողներին ասաց Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով լուրերին, թե իրենց դաշինքին աջակցելու է ՀՀԿ-ն:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ այդ ամենի նպատակը դաշինքին վնասե՞լն է, Խաժակյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել՝ վնասելն է, թե այլ նպատակ կա, բայց ինչպես ասացի՝ նրանք հասկանում են այդ գործոնը, որ որեւէ առնչություն հնարելը կամ ցույց տալն իր բացասական ազդեցությունը կունենա՝ եթե լուրջ ընդունվի, այն էլ այնպիսի կայքերի եւ այնպիսի մարդկանց կողմից, որոնք հանրությանը հայտնի են:

Օրինակ` ինչպես պարոն Արթուր Բաղդասարյանը, որը տարածել էր իր ֆեյսբուքյան էջում այդ նյութը, կարծում եմ ամեն ինչ տեսանելի է»:

Ապա Խաժակյանը ՀՀԿ-ի՝ իրենց սատարելու մասին ավելացրեց՝ «Հուսով եմ իրենք ոչ մի ուժի այդպիսի վատություն չեն անի, այդ թվում՝ եւ մեզ»:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքի կարգախոսն է «Երեւան լույսի քաղաք»: Խաժակյանի խոսքերով՝ լույսը շատ բան է խորհրդանշում, թե՛ գիտելիքը, թե՛ արդարությունը.«Եվ մենք հավակնում ենք այդպիսի ծրագիր ներկայացնելու՝ արդար եւ արդյունավետ կառավարվող Երեւանի, որի հիմքերը կդնի պարոն Արտակ Զեյնալյանը»:

Խաժակյանն ասաց, իրենց դաշինքի ցուցակը գլխավորող եւ իրենց քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ նախատեսում են բազմաթիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, ինչպես նաեւ ծրագրային հանդիպումներ՝ ակադեմիական. «Որովհետեւ մենք կարծում ենք, որ բովանդակությունն այս ընտրություններում մեծ տեղ է ունենալու, եւ մենք ցանկանում ենք բովանդակության վրա շեշտը դնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930