Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը չներկայացավ բրոնզի համար գոտեմարտին

Սեպտեմբեր 09,2018 12:03 Share

Լեհաստանում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի հունահռոմեական ոճայինների պայքարում 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ չէր հասել եւ բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Սակայն, երբ հաղորդավար մրցավարն ըմբիշներին հրավիրեց մրցագորգ, Արթուր Ալեքսանյանը չներկայացավ եւ հաղթանակը շնորհվեց Կախելաշվիլուն:

Դեռ Երեւանում՝ Լեհաստան մեկնելու նախօրեին, Արթուրի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արթուրը մրցավայր մեկնում է հին վնասվածքից դեռ լիովին չապաքինված:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930