Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում (տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2018 16:04 Share

www.ermenihaber.am. Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվում։

Պատարագին մասնակցում են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:

Նշենք, որ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: Սակայն վերջին երեք տարիներին պատարագներ չէին անցկացվում տարածաշրջանում թուրք-քրդական բախումների պատճառով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930