Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի «Աղօթարանը» (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2018 16:16

«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ երեկ երեկոյան, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, շատերը մնացին ոտքի վրա, քանի որ տեղերը սպառված էին:

«Աղօթարանի» շնորհանդեսին կարճ ժամանակով մասնակցեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մասնակիցների մեջ տեսանք ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «Սասնա ծռերին»`Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին:

Երեկոն զարդարեց Ա. Մնջոյանի ազգական, երգչուհի Մերի Մնջոյանը, Արմենի մասին իրենց խոսքն ասացին նրա ընկերներից, քաղաքական գործիչ Արմեն Աղայանը, նարեկացիագետ Աշոտ Պետրոսյանը, դուստրը:

Միջոցառմանը մասնակցեցին եւ Արմենակի գրքերից ստացան ապրիլյան քառօրյայի հերոսների հարազատներից… Ներկայացվեց Արմենակ ազատամարտիկը, նկարիչ-երգահանը, մարդ, որի մասին Արմեն Աղայանն ասաց. «Ես ամեն ինչ տեսել եմ, Արմենին բոլոր հանգամանքներում, միասին մի խցում էլ ենք եղել, բայց Արմենին, ով կաղոթի, նոր եմ տեսնում»:

Ելույթ ունեցողները վստահ էին, որ քսան տարուց ավելի անազատության մեջ գտնվող Արմենակը շուտով ազատության մեջ կհայտնվի, նրա հետ նաեւ ցմահականներ` Արսեն Արծրունին, Տիգրան Ավետիսյանը: Գիրքը տպագրվել էր մեկ այլ ցմահականի`Արսեն Արծրունու հոր` Արա Արծրունու մեկենասությամբ:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու նաեւ Գյումրիում:

«Արմենակը Տեր Գրիգորի ձեռամբ մկրտվել է բանտի ներսում եւ ընտանի մտերմությամբ կապվել սուրբ Գրիգոր Նարեկացուն, եւ Սուրբն այնքան է հարազատացել, որ շարունակել է նրա ոճով իր աղոթագրությունը, որից մի փունջ զետեղվել է սույն հրապարակման մեջ»,-ասաց Աշոտ Պետրոսյանը:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930