Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակչի արդյունքները

Սեպտեմբեր 09,2018 23:48

Րոպեներ առաջ ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։

Ելույթ ունեցող 11 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝

1. Անի
2. Վարդան Մարգարյան
3. L.E.V.O.N
4. Լիա
5. Էլիզա

Մրցութային առաջին օրվա արդյունքը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի սեպտեմբերի 23-ին կայանալիք եզրափակիչից հետո՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով։

Հանրային հեռուստաընկերության
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930