Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Աջակցում ենք ՀՀ իրավապահ կառույցներին մարտի 1-ի բացահայտման և կոռուպցիայի դեմ պայքարում». Մհեր Շահգելդյան

Սեպտեմբեր 11,2018 21:20

«Մենք ենք և մեր քաղաքը», «Մենք ենք և մեր Երևանը», «Մենք կառուցենք, շենացնենք մեր Երևանը, որ Երևանն էլ մեզ տեր կանգնի». այս կարգախոսներով ՕԵԿ-ը քայլարշավ անցկացրեց Ավան վարչական շրջանում: Այնուհետև Առինջի ընտանիքի այգում տեղի ունեցավ ամփոփիչ հանրահավաք:

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հայտարարեց՝ աջակցում են ՀՀ իրավապահ կառույցներին մարտի 1-ի բացահայտման և կոռուպցիայի դեմ պայքարում: Ավանցիների հետ հանդիպմանը քաղաքապետի թեկնածուն ասաց. «Մենք ի սկզբանե ասել ենք՝մարտի 1-ը պիտի բացահայտվի, իրավական գործընթացը պետք է շարունակվի: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի քաղաքական համակարգի առողջացման հիմնասյուներից մեկը»:

Մհեր Շահգելդյանը հույս հայտնեց, որ գնում են մաքուր, մրցակցային պայքարով ընտրությունների:

Դառնալով Ավան վարչական շրջանում գոյություն ունեցող խնդիրներին՝ Մհեր Շահգելդյանը  նկատեց՝  իհարկե, ավելի բարի աչքով են նայել Ավանին: Միևնույն ժամանակ արձանագրեց՝ կան խնդիրներ. օրինակ՝ աղբահանության հարցը, անօրինական շինարարությունը, վթարային տները:

Մհեր Շահգելդյանը ավանցիներին ներկայացվեց Երևանի զարգացման հետ կապված իրենց մոտեցումները. մասնավորապես՝ կառավարումը պետք է լինի կոլեգիալ, ավագանիների իրավասությունները պիտի ընդլայնվեն: Պետք է կազմակերպվի սոցիալական բնակարանաշինություն, աշխատատեղեր ստեղծվեն:

Ավանցի գիտնական Հուսիկ Գևորգյանն էլ իր ելույթում վստահեցրեց՝ Մհեր Շահգելդյանը լուրջ կենսագրություն ունի. հիմնադրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, նրա ջանքերով ստեղծվել է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանը, այժմ ղեկավարում է ՀԱՊԿ-ի ակադեմիան, քաղաքական գիտությունների թեկնածու է:

Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930