Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի ՀՕ-ում կրկին պայքարում է մեդալի համար

Հոկտեմբեր 03,2018 23:13 Share

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Ուկրաինայից կրած պարտությունից հետո վեցերորդ հորիզոնական նահանջած Հայաստանի կանանց հավաքականն այսօր 3:1 հաշվով առավելության հասավ Իրանի նկատմամբ:

Հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ այս մրցաշարում փայլող ՖԻԴԵ-ի կանանց վարպետ Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը խաղաղությամբ ավարտեցին իրենց պարտիաները:

Նախավերջին՝ 10-րդ տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը 15 միավորով բարձրացել է  3-րդ հորիզոնական ու կրկին պայքարում է առնվազն մրցանակային տեղ զբաղեցնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել