Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում

Հոկտեմբեր 03,2018 23:33

Կենդանաբանական այգին ցավով է տեղեկացնում, որ ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է թվով 1 (մեկ) անդրկովկասյան գորշ արջի անկում:

Արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսևորվել թե՛ բնության մեջ, թե՛ որոշ դեպքերում անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով:

Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարևանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով:

Ելնելով կենդանու հարձակման արագությունից և անկանխատեսելիությունից հնարավոր չի եղել արագ արձագանքման միջոցով կանխարգելել պայքարի ելքը՝ ժամանակավոր քնեցնելով կամ զատելով կենդանիներին:

Սա եզակի դեպք չէ կենդանաբանական այգիներում պահվող գիշատիչների համար, և կենդանաբանական այգիների պատմության ընթացքում գրանցվել ու գրանցվում են նմանատիպ դեպքեր:

Ներկայումս Կենդանաբանական այգու տնօրինության կողմից կատարվում է փորձաքննություն դեպքի առնչությամբ:

Երևանի կենդանաբանական այգում այս պահին ապրում են ընդհանուր թվով 17 անդրկովկասյան գորշ արջեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031