Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղ թե ուշ Սասուն Խաչատրյանը հրաժարական պետք է տա. Գառնիկ Իսագուլյան

Հոկտեմբեր 18,2018 23:25

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցել «երիտասարդ, նորանշանակ, անփորձ ղեկավարները»: Խոսքը մարտի 1-ի գործի մասին է: «Պարոն Փաշինյանին՝ ասելով, որ այն գործերը, որոնք կարդացել են, իրենց թվացել է, թե դրա մեջ 100 տոկոսանոց առկա են այն հիմքերը, որոնք տալիս են այն արդյունքը, որ իրենք ակնկալում էին ունենալ»,- ըստ Գառնիկ Իսագուլյանի, սա է թյուրիմացության առարկան:

«ՀՔԾ-ն, նաեւ ինչ-որ առումով ԱԱԾ-ն, իրեն թույլ տվեց խառնվել այդ կարգի գործընթացներում, որ ինքն այդ հարցերում ընդհանրապես պետք է չեզոք դիրք ունենար։ Փաշինյանն իրավաբան չէ և կարող էր ուղղակի հավատալ նրանց այդ դիլետանտիզմին։ Երկրորդ՝ անչափ կարևոր է, որ վերջիվերջո հասնենք նրան, որ ցուցում տրվի՝ ցանկացած այս պարագայի դեպքում որևէ ոչ հստակ մոտեցում հանգեցնելու է այդ ծառայությունների ղեկավարների հրաժարականին։ Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Սասուն Խաչատրյանը հասկանալու է՝ չէր կարելի այդ մեթոդով մոտենալ այն գործերին, որոնց մինչև վերջ բացահայտման համար հարկավոր էին անթերի փաստեր»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց բանախոսը `հավելելով, որ այժմ տեսանյութեր են շրջանառվում, որտեղ հստակ երեւում է, որ ժողովրդի կողմից կրակոցներ կան եւ այդ կրակոցները, ըստ նրա, հստակ հետեւում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը`«Մեր կրակոցները նրանց ղզիկության արտացոլումն է»։

Բացի ՀՔԾ-ի եւ ԱԱԾ-ի ղեկավարներին ականջալուր լինելուց, Գառնիկ Իսագուլյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է`կանչել չեզոք պրոֆեսիոնալների, եթե ցանկանում է անկեղծ լինել, տալ նրանց այդ գաղտնի նյութերը եւ օբյեկտիվ քննություն իրականացնել: Ինքը կարծում է, որ բացահայտումները պետք է ներքեւից լինեն, ոչ թե վերեւից`հանձնարարականներով: Իսկ 0038 հրամանը, արտակարգ դրությունը`հավաստիացնում է, որ միանգամայն գտնվում են այն ժամանակ գործող օրենքների տրամաբանության մեջ: «Այլապես, զոհերի թիվը շատ ավելին էր լինելու»,- հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մարտ 1ից ի վեր 17+ տարիներ անցած են…
    Պարոն Փաշինյանը հըլէ թող ջանայ երկիրն ու Արցախը խերով բարով հասցնել մինչեւ եկող Դեկտեմբեր 1-ը, յետոյ թող մտածէ Մարտ 1-երի մասին

    (ամէն դէպքում, Իսագուլյան այս նիւթով շատ ճիշդ բաներ է պարզում այստեղ, եւ դա անում է զարմանալի անկեղծութեամբ մը, թեկուզ ոչ զարմանալի յանդգնութեամբ. եւ այս պարագային գոնէ՝ իսկապէս ի օգուտ Փաշինեանին.)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031