Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ Երևանի փոխքաղաքապետ

Հոկտեմբեր 26,2018 17:47

Երևանի ավագանու առաջիկա նիստին՝ հոկտեմբերի 29-ին, քննարկման կդրվի Հայկ Մարությանի՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, 34-ամյա Տիգրան Վիրաբյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու որոշման նախագիծը։

Նշենք, որ Տիգրան Վիրաբյանը երկու տարի է՝ ինչ զբաղեցնում է Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնը․ նա այս ընթացքում գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ միասին հասցրել է վերականգնել Գյումրու թատրոնի երբեմնի մեծ հեղինակությունը։ Նրան հաջողվում է մայրաքաղաքում ու անգամ հանրապետության ամենահեռավոր տեղանքներում ապրող թատերասերներին բերել Գյումրի՝ ներկայացումներ դիտելու։

Տիգրան Վիրաբյանը երկու տարվա ընթացքում 2-3 անգամ կրկնապատկել է թատրոնի եկամուտը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականին թատրոնն ունեցել է 22 հազար հանդիսատես, 2017-ին՝ 40 հազարից ավել։ Այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդին։

Նա պրոֆեսիոնալ մենեջեր է, արվեստի կառավարման բարձրագույն կրթություն ունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Հրապարակվել են նաեւ այլ փոխքաղաքապետերի նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։ Առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, իսկ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031