Գերմանիայի ԱԳՆ-ն օգոստոսի 8-ին հրապարակում է արել X սոցիալական ցանցում՝ գրելով․
«Մենք նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև անցած տարի ԱՄՆ-ի կողմից Վաշինգտոնում հյուրընկալված գագաթնաժողովի տարեդարձը։ Այս կարևոր իրադարձությունը պատմական թափ հաղորդեց երկու երկրների հարաբերություններին։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել առաջ շարժվել այս հունով։
Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում բխում են մեր ընդհանուր շահերից», – ընդգծել են գերմանական գերատեսչությունում։


















































