Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղարին

Նոյեմբեր 06,2018 23:13

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանն այսօր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար։ Ի դեպ, ՀՖՖ կանանց բաժինը նոր է առանձնացվել,  այն միշտ գործել է ֆուտզալի հետ միասին։

Նշենք, որ Աննա Թադևոսյանը 7 տարի շարունակ՝ 2011 թվականի օգոստոսից Գյումրու ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղարն էր։ Նա գյումրեցի է, բժշկի ընտանիքից, 16 տարի ապրել է իր ծննդավայրում։ Այժմ ընտանիքով բնակվում են մայրաքաղաքում։

Աննա Թադևոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը, հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, ամերիկյան «Wօrld Learning» հ/կ-ի հետ միջազգային փոխանակման բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։

Նա 2016 թվականին ԱՄՆ-ի խաղաղության կորպուսի հետ համատեղ հիմնել է  «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» անվամբ հ/կ-ն, որում ընդգրկված են եղել  12-17 տարեկան ավելի քան 400 աղջիկներ։ 2 տարվա ընթացքում  7 առաջնությունների են մասնակցել հանրապետության 7 տարբեր մարզերում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աննա Թադևոսյանի լուսանկարը՝ նրա Ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930