Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազենային հարձակում Կալիֆոռնիայում. Կա 12 զոհ. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 08,2018 21:55

«Ամերիկայի ձայն». Հարավային Կալիֆոռնիայում իրականացված հրազենային հարձակման զոհ է դարձել 12 մարդ։ Լոս Անջելեսից 60 կմ հեռավորության վրա գտնվող Թաուզընդ Օքս քաղաքի բառերից մեկում զինված մի անձնավորություն նախ մի պայթուցիկ է նետել բարի մեջ, ապա արձակել է հրազենային խառը կրակահերթ։

Իշխանություններն ահազանգ են ստացել Borderline Bar and Grill անվանումը կրող ժողովրդական երգերի ու պարի ակումբից, որտեղ միջոցառում էին անցկացնում շրջանի աշակերտները։

Զոհերի մեջ է նաեւ Վենթուրայի մարզի ոստիկաններից մեկը, որին զինյալը կրակել է անմիջապես այն պահին, երբ նա մտել է բար՝ փորձելով չեզոքացնել զինյալին։ 29-ամյա ոստիկանը ստացած վերքերի պատճառով մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Ավելի ուշ տեղ է հասել ոստիկանական մի խումբ, որոնք տեղում հայտնաբերել են 11 հաճախորդների դիակներ։ Սպանվել է նաեւ հարձակումն իրականացնողը։

Ինչպես մարզի ոստիկանապետ Ջեոֆ Դինն է ասում, ինքն ունի այս աշխատանքում 41 տարվա փորձառություն, ու երբեք չի հավատացել, որ նման տեսարան մի օր կտեսնի այս մարզում։ «Հիմա հասկանում եմ, որ անկախ քաղաքի կամ թաղամասի ապահովության մակարդակից, այն կարող է պատահել ամենուր», ասել է նա։

Ինչպես ոստիկանապետն է ասել, կան մեծ թվով վիրավորներ։

Հետաքննիչները դեռեւս փորձում են ճշտել հարձակվողի ինքնությունը։ Պարզ չէ նաեւ, թե արդյոք հարձակումն ունեցել է ահաբեկչության նպատակ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930