Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազատ ոճային ըմբիշներին վաղը կհաջողվի՞ մեդալ նվաճել 23 տարեկանների ԱԱ-ում

Նոյեմբեր 16,2018 21:01

Բուխարեստում մեկնարկած 23 տարեկանների աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ մտած մեր երկու ազատ ոճային ըմբիշները՝ Վարդգես Կարապետյանը եւ Գեւորգ Մխեյանը մեդալների համար չեն պայքարի, քանի որ նրանց հաղթած մրցակիցները հետագայում պարտվեցին ու չհասան եզրափակիչ, ինչը մեր ըմբիշների առջեւ  սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկար կբացեր:

Վաղը ասպարեզ կմտնի մեր հանրապետության եւս երեք ներկայացուցիչ՝ 74 կգ Անդրանիկ Գաբրիելյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը եւ 92 կգ Սարգիս Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930