Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ի խաղարկության առաջնության հաղթողները

Նոյեմբեր 18,2018 19:53

«Ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը»  խաղարկության առաջնությունը ամենամյա է և անց է կացվում 7-րդ անգամ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը  մրցման նախաձեռնողն ու իրականացնողն է:  Տարեկան 2 մրցաշար է կազմակերպվում ֆեդերացիայի նախագահի կողմից, ինչն անխոս նպաստում է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը:

«Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը» միակն է հանրապետությունում իր տեխնիկական հագեցվածությամբ և ծառայում է Հայաստանի հրաձգության հավաքականի հիմնական մարզումների վայր: Այդ իսկ պատճառով մրցույթներն անց են կացվում այդ մարզադպրոցում: Մարզադպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքներին գործուն աջակցություն է ցուցաբերելել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Մրցմանը մասնակցում էին հետևյալ կազմակերպությունների 65 մարզիկները ՝

Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոց

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,

Հրաձգության  հանրապետական մարզադպրոց,

Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց

Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր

Վանաձորի թիմ:

Միջազգային կարգի սպորտի վարպետի գրքույկ է շնորհվել Անդրանիկ Այվազյանի սան հրացան ձևի մարզիկ Ալլա Պողոսյանին

Սպորտի վարպետի գրքույկներ են  շնորհվել Արմենակ Գալոյանի սան Գոհար Վարդանյանին, Անդրանիկ Այվազյանի  սան Անուշ Նալբանդյանին, և Էդուարդ Ղարիբյանի սան Արուսյակ Գրիգորյանին:

Սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ են  շնորհվում Համլետ Նիկողոսյանի  սան Մարիամ Սահակյանին և Արմենակ Գալոյանի սան Սաթենիկ Մեժլումյանին:

Այս մրցաշարում ՍՎԹ է լրացրել Անդրանիկ Այվազյանի սան, հրացան ձևի մարզուհի  Միլենա Պողոսյանը  և առաջին կարգ է լրացրել Գագիկ Մելոյանի սան Վազող թիրախի մարզուհի Մերի Հարությունյանը: Նշենք, որ այսուհետ  առաջին կարգի արդյունք ցույց տված մարզիկներին կշնորհվի  գրքույկներ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահը պարգևատրեց մրցանակային տեղերին, 1-ին տեղ գրաված մարզիկների անձնական մարզիչներին և մրցավարական անձնակազմին: Մրցաշարին բացի ավանդական պարգևներից, եղել է նաև նախագահի հատուկ մրցանակ. Ֆեդերացիայի նախագահի գավաթ և դրամական պարգև, շնորհվել է մրցաշարի լավագույն մազիկին, որը որոշել է մարզչական խորհուրդը:

Լավագույն մարզիկ է ընտրվել վազող թիրախ ձևի մարզիկ Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ`Էդվարդ Ղարիբյան):

Մրցանակային տեղեր

Օդամղիչ հրացան 10մ, տղամարդիկ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Հայկ Բաբայան  (անձնական մարզիչ` Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Վրեժ Թորոսյան
3 տեղ Սուրեն Բերյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Ալլա Պողոսյան   (անձնական մարզիչ` Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Անուշ Նալբանդյան
3 տեղ Միլենա Պողոսյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Վահե Վարդանյան (Անձնական մարզիչ` Արմենակ Գալոյան)
2 տեղ Գագիկ Զազարյան
3 տեղ Հովհաննես Մարգարյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան  (Անձնական մարզիչ` Արմենակ Գալոյան)
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Արուսյակ Գրիգորյան

Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Նորայր Առաքելյան  (Անձնական մարզիչ`  Արմեն Սիմոնյան)
2 տեղ Արթուր Ավագյան
3 տեղ Զավեն Ալեքսանյան

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Էլմիրա Կարապետյան (Անձնական մարզիչ` Նորայր Առաքելյան)
2 տեղ Նարե Գաբրիելյան
3 տեղ Աննա Ադամյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2×20 կրակոց վարժություն
1 տեղ Հովհաննես Մարգարյան (Անձնական մարզիչ` Էդուարդ Ղարիբյան)
2 տեղ Դավիթ Աբաջյան
3 տեղ Վահե Վարդանյան

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝  2×20 կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան  (Անձնական մարզիչ` Արմենակ Գալոյան)
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Արուսյակ Գրիգորյան

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930