Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն-ծեծկռտուք ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում. shamshyan.com

Նոյեմբեր 23,2018 23:58

Վիճաբանություն-ծեծկռտուք Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ»  մականվամբ Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային  համալիրում. Էպիկենտրոնում «Ճոյտն»   ու իր երեխաներն են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թայլաթ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասի Պռոշյան փողոցի թիվ 17 հասցեում իր նկատմամբ բռնություն է կիրառվել և ինքը ծեծի է ենթարկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Է. Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը իր ընտանիքի հասցեին հասցրել է սպանության սպառնալիքներ:

Է. Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում նշված հասցե ժամանած «Զվարթնոց» թաղամասի բնակիչներ, 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծի են ենթարկել իրեն և իր 12-ամյա տղային:

Արդեն ժամեր անց, ժամը 21:20-ի սահմաններում 55-ամյա Հակոբ Հակոբյանը զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930