Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարմնամարզիկներին Աշխարհի գավաթի վերջին փուլում մեդալ նվաճել չհաջողվեց

Նոյեմբեր 26,2018 10:35 Share

Հայաստանի մարմնամարզիկները Գերմանիայի Գոտբուս քաղաքում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում չկարողացան մեդալ նվաճել, թեեւ որակավորման փուլում Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) ու Արթուր Թովմասյանը (օղակներ) ութ ուժեղագույնների մեջ մտել էին եզրափակիչ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Գերմանիայից Aravot.am-ին տեղեկացրեց, որ Մերդինյանն ի վերջո զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Արթուրը բավարարվել է 6-րդ տեղով:

Մեր թիմը Գերմանիայից տունդարձի ճանապարհին երեք  օր մնալու է Մոսկվայում, որտեղ մասնակցելու է Լարիսա Լատինինայի միջազգային մրցաշարին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930