Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն ծառայությունը մոլորեցնում է․ ծննդավայրի նշումը պարտադրում է ՀՀ օրենքը, ոչ թե ICAO-ն. media.am

Նոյեմբեր 20,2026 21:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ) ֆեյսբուքյան էջում պարզաբանել էր, թե ինչու է Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան։

Ըստ Ծառայության՝ անձը հաստատող փաստաթղթերում տվյալները լրացվում են միջազգային (ICAO 9303) ստանդարտներով, որոնք, իբրև, պահանջում են «ծննդյան վայր» դաշտում կիրառել ISO 3166 ցանկով սահմանված թույլատրելի տեղանունները։

«Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում»,- նշված է գրառման մեջ։

Ծառայության այս որոշումը քննադատության արժանացավ ինչպես «Արցախ» միություն ՀԿ-ի, այնպես էլ այլ անձանց կողմից։ Հիմնական փաստարկն այն էր, որ վկայակոչված միջազգային ստանդարտները չեն պարտադրում «ծննդյան վայր» դաշտում նշել պետությունը, և հնարավոր է կիրառել նաև կոնկրետ բնակավայրի անվանումը։

«Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանումն իրոք մոլորեցնող է։ Իրականում ծննդավայրում պետություն նշելու պահանջը բխում է ոչ թե միջազգային ստանդարտներից, այլ ՀՀ օրենսդրությունից, որը փոփոխվել է 2026 թվականի մայիսին։ Դրանից առաջ անձնագրում ծննդավայրի դիմաց կարող էր նշվել ինչպես պետությունը, այդպես էլ քաղաքը կամ գյուղը։

9303 ստանդարտով՝ բնակավայրի նշումը պարտադիր չէ

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 ստանդարտում նշվում են մեքենաընթերցվող ճամփորդական փաստաթղթերին վերաբերող ընդհանուր տեխնիկական պահանջները։ 3.7 կետում, մասնավորապես, ասվում է, որ անձնագրերում և նույնականացման քարտերում անձի ծննդավայրի նշումը պարտադիր չէ. դա թողնված է փաստաթուղթը տրամադրող պետության հայեցողությանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30