Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 մլն 260 հազար 840 քաղաքացի

Դեկտեմբեր 09,2018 21:37

ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը: Այս մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ընտրելու իրավունք ունեցող 2,592,479 քաղաքացուց, ըստ Տիգրան Մուկուչյանի, ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 260 հազար 840 քաղաքացի:

Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է 97,300  -ը կամ 48,43 տոկոսը:

Թիվ 2-ում՝ քվեարկելու իրավունք ունեցող 213,587 քաղաքացիներից մասնակցել է 105 234  -ը կամ  49, 27  տոկոսը:

Թիվ 3-ում` քվեարկելու իրավունք ունեցող 225,181 քաղաքացիներից մասնակցել է 104 627  կամ 46,46  տոկոսը:

Թիվ 4 – ում՝ քվեարկելու իրավունք ունեցող 210,229 քաղաքացիներից մասնակցել է 97 438-ը, կամ  46,35 տոկոսը:

Թիվ 5 – քվեարկելու իրավունք ունեցող 221, 529 քաղաքացիներից մասնակցել է 112 179-ը, կամ   50,64 տոկոսը:

Թիվ 6- քվեարկելու իրավունք ունեցող 234,345 անձանցից մասնակցել է 103 927 -ը, կամ 44, 35 տոկոսը։

Թիվ 7- քվեարկելու իրավունք ունեցող 117,667 անձանցից մասնակցել է 61 306-ը, կամ 52,1  տոկոսը:

Թիվ 8 – քվեարկելու իրավունք ունեցող 191, 152 անձանցից մասնակցել է 96 433 -ը, կամ   50,45  տոկոսը:

Թիվ 9 – քվեարկելու իրավունք ունեցող 237,437 անձանցից մասնակցել է 113 111  –ը, կամ   47, 64 տոկոսը:

Թիվ 10 – քվեարկելու իրավունք ունեցող 240,105 անձանցից մասնակցել է 117 465 -ը, կամ   48,92 տոկոսը:

Թիվ 11- քվեարկելու իրավունք ունեցող 229,798 անձանցից մասնակցել է 103 697 –ը, կամ   45,13 տոկոսը:

Թիվ 12 – քվեարկելու իրավունք ունեցող անձանցից 161,762 մասնակցել է 90 423 ը, կամ 55,9 տոկոսը:

Թիվ 13 – քվեարկելու իրավունք ունեցող 108,773 անձանցից մասնակցել է  57 700–ը, կամ 53,05 տոկոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31