Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ

Դեկտեմբեր 12,2018 20:40

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15.49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր  նույնականացման քարտով:

Այնուհետև՝ ժամը 16.17-ին, նույն բնակիչը  կրկին գնացել է հիշյալ ընտրական տեղամաս և այս անգամ ներկայացնելով  իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ցանկացել քվեարկել, սակայն տեխնիկական սարքավորման կողմից արձանագրվել  է վերջինիս արդեն իսկ քվեարկած լինելու փաստը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31