Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենի պաշտոնի համար Հովքում «պատերազմ» է

Դեկտեմբեր 13,2018 14:14

Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում հաղթող չի եղել: Հովքի դպրոցի աշակերտների ծնողները մեզ զանգեցին, որ դեկտեմբերի 12-ին գյուղի ծնողների մի խումբ՝ թվով 6 հոգի, ովքեր գյուղի դպրոցում ավելի քան երկու տասնյակ երեխաներ ունեն, 20 ծնողների դիմումով գնացել են Իջեւան , Տավուշի մարզպետարան, մարզպետ Վահե Ղալումյանին հայտնել, որ իրենք նպատակահարմար են տեսնում տնօրենի պաշտոնում տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանին:

Դեկտեմբերի 12-ին, կեսօրից հետո , մարզպետ Վ. Ղալումյանն այցելել է Հովքի դպրոց, որտեղ հանդիպել է դպրոցի ուսուցիչների հետ: Հովքի դպրոցի աշակերտների ծնողները ցանկացել են հանդիպել մարզպետին, ներկայացնել իրենց նկատառումները, հայտնել, որ այդ դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, այդ դպրոցի տնօրենի թեկնածու Սեդա Ասիրյանը մասնակից է դպրոցում տեղի ունեցած բազմաթիվ օրինախախտումներին, սակայն դպրոցի ուսուցիչները նրանց թույլ չեն տվել հանդիպել մարզպետին:

Ներկայացնում ենք Հովքից ծնողների նկարահանած տեսանյութ, ուր մուգ կարմիր գույնի բաճկոնով Հովքի դպրոցի զինղեկ Հայկ Էդիլյանը դպրոցի միջանցքում վիճաբանում է հովքցի ծնողների հետ:

Մենք խնդրի կապակցությամբ դեկտեմբերի 12-ին եւ 13-ին զանգահարեցինք Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի բջջային հեռախոսահամարին, նրա հեռախոսահամարը անհասանալի էր, զանգահարեցինք մարզպետարան, գործավարուհին ասաց, որ  մարզի ղեկավարն իր աշխատավայրում չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31