Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի ոստիկանները բացահայտել են անասնագողերի եւ բնակարանային գողերի

Դեկտեմբեր 14,2018 21:33

Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բացահայտել են անասնագողության եւ բնակարանային գողության երկուական դեպք: Մոտ 10 օր առաջ Արտաշատի մի քանի  բնակիչներ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից շատ հմուտ ձեւով կով են գողացել, որը «Գազել»  մակնիշի մեքենայով տեղափոխել են Արտաշատ: Անասնագողության  մյուս դեպքը, որ բացահայտվել է, կատարվել է 2013 թվականին, կով գողացածը  Իջեւանի տարածաշրջանի բնակիչ է:

Բնակարանային գողությունները կատարվել են Իջեւան քաղաքի սեփական առանձնատներից, դրանք կատարածները  տարբեր անձինք են: Իջեւանի հարկային տեսչության աշխատողի տնից գողացել են որսորդական հրացան, դաշույն, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 300 հազար դրամ: Մյուս դեպքով Իջեւանի բնակչի  տնից գողացել են ոսկե շղթա, ոսկե խաչեր եւ այլն, գողոնի արժեքը կազմում է 494 հազար դրամ:

Երկու դեպքերով էլ  կալանավորվածներ չկան, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:  Կատարվում է  քննություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31