Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են պատրաստում Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունն ապահովելու մասին. Լավրով

Դեկտեմբեր 17,2018 15:59

Մոսկվան և Երևանն ավարտում են Հայաստանում օտարերկրյա զինվորականների  բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստումը: Այս մասին երկուշաբթի առավոտյան հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոալիքի ուղիղ եթերում պատասխանելով Հայաստանում տեղակայված ամերիկյան երեք կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին:

Լավրովը, մասնավորապես, հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան ավարտում են Հայաստանում «օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստման գործընթացը»: «Այն կերաշխավորի թափանցիկությունը վտանգների և ռիսկերի տեսանկյունից»,- նշել է Լավրովը՝ ավելացնելով, որ նման համաձայնություն պատրաստվում է նաև Ղազախստանի հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նուաստացուցի՜չ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31