Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարության աշխատակից. «Թող ընտրություններից առաջ այդպես վարվեին, որ իմանայինք մանդատն ինչի համար է տրվում»

Դեկտեմբեր 24,2018 15:13

Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով մշակույթի նախարարության` ԿԳ նախարարությանը միավորվելու մասին, ասաց, որ կառավարության գործունեության կառուցվածքի վերաբերյալ փաստաթուղթը իրավական առումով մի շարք թերություններ ունի:

«Ստացվում է մի սուպեր նախարարություն, մի կառույց, որը միավորում է մեր պետության համար կարեւոր եւ խոցելի հիմնական 3 բնագավառները, որոնք տարիներ շարունակ առանձին-առանձին կառավարման արդյունքում ունեցել են եւ թերություններ, եւ առաջադիմական ծրագրեր: Ինքնության հետ առնչվող 3 կարեւոր ոլորտները միավորելը մեկ հարկի տակ՝ դա ուղղակի անթույլատրելի է»,-ասաց տիկին Մարգարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նրա խոսքերով, մշակույթի նախարարությունը որպես պետական քաղաքական միավոր շատ կարեւոր է մեր պետության համար. «Մշակույթի նախարարությունը պետք է լինի, գոյություն ունենա»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ ավելի վաղ չէին ընդվզում, երբ շրջանառվում էր մշակույթի նախարարության օպտիմալացման թեման:

«Մշակույթի նախարարության օպտիմալացման մասին մենք խոսակցություններ չենք լսել: Մշակույթի նախարարությունը մտածել է, որ դա առանձին` մեր ժողովրդի համար կարեւոր բնագավառի ռազմավարությունը մշակող քաղաքական կառույց է, որը միշտ պետք է լինի: Այո, կարող են մշակույթի նախարարությանը միացվել այլ բնագավառներ, բայց երբեւէ չենք մտածել, որ մշակույթը կարող է ածանցվել այլ բնագավառի եւ հայտնվել երրորդական կարգավիճակում»,-ասաց տիկին Մարգարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը անդրադարձավ պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը` իր տեսանկյունից: Նա փաստեց, որ պետական կառավարման համակարգը գերբեռնված է, սակայն պետք է նախ հասկանալ, թե որտեղից է այդ ամենը գալիս: Սերոբ Անտինյանը նշեց, որ գերբեռնվածությունը ժառանգել ենք Խորհրդային Միությունից: Նա հիշեցրեց, որ 87թ. Խորհրդային Հայաստանում կար 29 նախարարություն:

Մանրամասն՝ տեսանյութում

Կառավարման փորձագետը կոչ արեց նման հարցերին մասնագիտորեն մոտենալ. «Ես հասկանում եմ, որ կայացվել է քաղաքական որոշում, որն ունի իր քաղաքական եւ տնտեսական նախադրյալները, բայց մինչեւ որոշման կյանքի կոչելը անհրաժեշտ եմ համարում, որ մասնագետների հետ անցկացվեն խորքային քննարկումներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով առաջարկել էր 3-5 ամիս նախարարության աշխատակիցները գործադուլ անեն, տեսնելու համար, թե մշակույթի կյանքում ինչ կփոխվի, նաեւ ասել էր, որ ինքը նման քայլի գնալու մանդատ է ստացել, Երանուհի Մարգարյանն ասաց. «Թող ընտրություններից առաջ այդպես վարվեին, որ հասկանալի լիներ, թե այդ մանդատն ինչի համար է տրվում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մշակույթի նախարարությունը ինքնանպատակ չպետք է գործի, այն պետք է վարի պետական մշակութային ճիշտ քաղաքականություն: Այն է՝ ազգային մշակույթի պահպանոմը, զարգացումը և տարածումը: Մինչդեռ, Մ.Ն.-ը երաժշտարվեստի գծով ճիշտ հակառակն է գործում՝ չկարողանալով վերահսկել իրեն ենթակա սիմֆոնիկ և կամերային նվագախմբերին, Հայաստանը դարձրել է Եվրոպայի մշակութային գաղութը: Ցայտուն օրինակ է երկրաշարժի 30-ամյակի միջոցառումները, ուր ոչ մի հայկական գործ չհնչեց …

  2. Հ.Շ. says:

    «Թող ընտրություններից առաջ այդպես վարվեին, որ հասկանալի լիներ, թե այդ մանդատն ինչի համար է տրվում»:
    —————————————————————————————————–
    այս արտայայտութիւնը, առարկայականօրէն, իրողապէս, ճշմարիտ չէ

    ընտրութեան օրէն առաջ յստակօրէն յայտնուած էր որ նախարարութիւններ պիտի անհետանան, եւ անոնց կարգին նշուած էր Մշակոյթի նախարարութիւնը

    երեւի, ի միջի այլոց, այս նախարարութեան աշխատակազմի անդամներ այնքա՜ն ողողուած էին առօրեայ ծանր գործով, որ չհետեւեցան այդպիսի լուրերու, փութացին իրենց քուէները մեքենաբար տալու իրենց այդ պահի Գործատիրոջ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31