Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել հայ-ռուսական փոխշահավետ կապերը բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 30,2018 16:55

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ուրախ եմ շնորհավորել Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բազմադարյա ավանդույթների վրա: Մեր երկրները կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և մյուս ոլորտներում:

Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել հայ-ռուսական փոխշահավետ կապերը բոլոր ուղղություններով: Դա համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, տարածաշրջանային  կայունության և անվտանգության ապահովմանը:

Ձեզ և Ձեր մտերիմներին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն, խաղաղություն և բարգավաճում»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31