Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի գիշերը պատշգամբի բաց դռնով մտել են բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու նոութբուք

Հունվար 01,2019 15:32

Դեկտեմբերի 31-ին` ժամը 02.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդվեց, որ 1-02 ահազանգած 44-ամյա մի տղամարդու հայտնածով՝ պատշգամբի բաց դռնով մտել են հոր բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու նոութբուք:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում: Հենց հաղորդման օրը Երևանի Աճարյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի բնակիչ, 46-ամյա Հովհաննիսյանը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031