Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանները «ցուցարար» են դարձել

Հունվար 12,2019 15:30

Երեւանի տարբեր ռեստորանների ու սրճարանների դռներին կամ ապակիներին փոքրիկ պաստառ է փակցված` «Ո՛չ թանկացմանը, տուրիզմի անկմանը, հարկման նոր համակարգին» մակագրությամբ: Ռեստորանների հայկական միությունը այդ կերպ ահազանգում է, որ սննդի ոլորտի նոր հարկման համակարգի գործադրմամբ` գների թանկացումը ժամանցի վայրերում անխուսափելի է դառնալու:

Միության անդամները բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից: Ի նշան բողոքի՝ երկու անգամ մեկ օրով 100-ից ավելի ռեստորաններ փակել են իրենց դռները ու չեն սպասարկել հաճախորդներին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արդեն  հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության անդամների հետ, իսկ առաջիկայում վերջիններս կհանդիպեն նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Լուսանկարները` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031