Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Մարտի 1-ի գործի բացահայտմանը պետք է հասնել համաժողովրդական ճնշման արդյունքում

Մարտ 01,2019 21:55

«Հայ ազգային կոնգրեսի» անդամ  Արամ  Մանուկյանն այսօր Մարտի 1-ի երթին մասնակցելիս, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ շնորհակալ է ժողովրդին՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթին մասնակցելու համար: Նրա խոսքով, այս հարցը ՀՔԾ-ում, ոստիկանությունում եւ Կառավարությունում չէ, որ պետք է լուծվի.

«Այս հարցը պետք է լուծվի  ժողովրդի մասնակցությամբ եւ այս հետեւողականությամբ, որովհետեւ եթե այսօրվա երթին մասնակցող քաղաքացիների բազմամարդությունը չլինի, եթե ժողովրդի այս տրամադրվածությունը չլինի, Ռոբերտ Քոչարյանի գողացած փողերն աշխատելու են, եթե այս տրամադրվածությունը չլինի, այդ լրատվամիջոցներն ու առնված փաստաբաններն իրենց սեւ գործը շարունակելու են եւ Մարտի 1-ի գործի բացահայտմանը կարելի է հասնել համաժողովրդական ճնշման եւ աջակցության արդյունքում։ Աջակցություն է պետք այն քննիչներին, որոնք այս գործը տանում են»:

Արամ Մանուկյանի խոսքով, Մարտի 1-ի գործը սովորական հանցագործություն չէ:

«Մեր ժողովրդի արժանապատվությանը կպել են, մեր ժողովուրդը պետք է ստիպի այս իշխանություններին, քննիչներին, մաքրել այդ խարանը։ Այսօրվա իշխանության կամքն ու ներողությունը զոհերի հարազատներից, այդ ճանապարհն է։ Մենք գոհ ենք այս իրավիճակից, որովհետեւ սա շանս է տալիս բացահայտել Մարտի 1-ը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031