Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. Արցախում գրանցվեց Միացյալ Հայաստան կուսակցությունը, որը հիմնադրել ենք մեր համախոհների և համակիրների ջանքերով

Մարտ 05,2019 23:42

Այսօր Արցախի հանրապետությունում պետական գրանցում ստացավ Միացյալ Հայաստան Կուսակցությունը,որը հիմնադրել ենք մեր համախոհների և համակիրների ջանքերով անցած տարվա վերջին։

Մեր առաքելությունն է իրագործելու հայ ժողովրդի իղձն ու ցանկությունները իր հավաքական ազգային կամքով։

Մենք համագործակցելու ենք մեր ազգային բոլոր ուժերի հետ,յուրաքանչյուր քաղաքացու հետ,ովքեր կիսում են այն Վեհ գաղափարը,որ պիտի իրականանա Մեր Միացյալ և Հզոր Հայաստանը։

Հայկական 2 պետությունը մոտ ժամանակներում խաղաղ և անցնցում պետք է միավորվեն ու դառնան մեկ Հզոր Հայրենիք` Միացյալ Հայրենիք։Եվ շարունակենք մեր հաղթարշավը ու որպես ցեղասպանված ժողովուրդ,պարտավոր ենք վերականգնելու Հայ Ազգային արժանապատվությունը այն հայկական տարածքների վրա,որտեղ տեղի ունեցել համաշխարհային ոճրագործությունը հայ ժողովրդի հանդեպ։

Միավորվելով և մեկ կենտրոնաձիգ ուժեղ պետություն ստեղծելով, հզոր բանակ կերտելով կապահովենք մեր ինքնիշխանությունն ու խաղաղությունը մեր երկրում և նրա շուրջը։ Այս ամենի համար մենք պիտի ստեղծենք ուժեղ տնտեսություն, թեթև և ծանր արդյունաբերություն, ազգային կերտվածքին հարիր կրթություն, պահպանենք մեր մշակույթն ու զարգացնենք այն, ընդունենք Ազգային Անվտանգության Հայեցակարգ։ Ժողովրդին վերադարձնենք մեր երկրի ընդերքը, բնական ռեսուրսներն ու տնտեսական կարևոր լծակները։ Հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծենք մեր գիտնականներին, արհեստավորներին, բժիշկ ու մտավորականներին, հայ մշակին ու աշխատավորին, մեր բոլոր հայրենակիցներին։ Գիտությամբ,կրթությամբ ու մշակույթով Աշխատանքով, հողի մշակումով, արդար վաստակով շենացնենք մեր Հայաստանը։

Վահան ԲԱԴԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031