Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Հարությունյանն ապացույցներ չի կեղծել». պաշտպան

Մարտ 11,2019 20:33

«Փորձաքննությունները կեղծելու մասին խոսք լինել չի կարող։ Նա անգամ ֆիզիկապես ի վիճակի չէր լինի նման բան անել։ Նա փորձաքննություններ չի կեղծել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրած փաստահավաք խմբի նախկին անդամ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած այն հայտարարությանը, թե մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն իրենց հետաքրքրող նյութերի մի մասը միտումնավոր  չի տրամադրել իրենց, կեղծել  է փորձաքննություններ, ասաց Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այժմ Մարտի մեկի գործով մեղադրվում է ապացույցները կեղծելը կազմակերպելու համար։ Ինչ վերաբերում է Քոչարյանի այն պնդմանը, թե Վահագն Հարությունյանը թաքցրել է իրեղեն ապացույցներ, Միհրան Պողոսյանը նշեց. «Դա անհիմն է։ Անգամ նման մեղադրանք չի առաջադրվել, այլ առաջադրվել է միայն ապացույցները կեղծելու մեղադրանք, որն էլ իր հերթին ենք մենք անհիմն համարում»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031