Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ

Մարտ 11,2019 22:35

Վարչապետը մարտի 7-ին ստորագրել է որոշում. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-ին մասով՝
Սուրեն Ղամբարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»:

ՍՈՒՐԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., ապրիլի 16, ք.Երևան

Կրթություն

2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան
2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ
2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)
2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան ( Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ):

Աշխատանքային գործունեություն

2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ
2011-2013 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական
2013-2018 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ
2018 թթ. – Պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետ

Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն

Անձնական տվյալներ – Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031